
Խստորեն դատապարտելով Փաշինյանի եղկելի հայտարարությունները, մեր զորակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին․ Թեհրանի և Սպահանի հայոց թեմեր
Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի համատեղ հայտարարությունը.
«2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը պատմության հորձանուտներում։
Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ Նիկոլ Փաշինեանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները, որոնք հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները, ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետևանքներով։
Խստորեն դատապարտելով այս եղկելի հայտարարությունները, մեր ամբողջական զորակցութիւնն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին և Եկեղեցու մյուս բոլոր սպասավորներին։
Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցին երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից։
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»