13 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
28.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշազադեն «ֆաս տվեց», Փաշինյանը ենթարկվեց․ Արթուր Խաչատրյան

Փաշազադեն «ֆաս տվեց», Փաշինյանը ենթարկվեց․ Արթուր Խաչատրյան

Մեզ կոչեցին ֆաշիստ, Փաշինյանը պատասխան տալու փոխարեն ասաց «դե, փորձենք հասկանանք՝  ինչու՞ են մեզ ասում ֆաշիստ»․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշազադեն «ֆաս» հրահանգը տվեց, Փաշինյանը և թիմը որոշեցին ենթարկվել այդ հրահանգին։ Փաշինյանը և իր թիմը որևէ բարոյական արգելակներ չունեն, ես ամենևին չեմ բացառում այս թեմայի  բախման տանելը։ Ինչպես ստորություն կազմակերպեցին Վեհափառ Հայրապետի դեմ անցյալ տարի մայիսի 28-ին Սարդարապատում, ներխուժեցին  Վեհարան, այդպիսի մի ծրագիր էլ սա է։ Այսօր ասում են՝ ապացուցի՛ր ,որ կուսակրոն ես, վաղն էլ կասեն՝ ապացուցի՛ր, որ մուսուլման չես»,- նշել է Խաչատրյանը։

Պատգամավորի խոսոքով՝ վարչապետի կողմից նմանատիպ քայլերի ձեռնարկումը պայմանավորված է «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու ձգտումով, և վարչապետը փորձում է անել ամեն ինչ՝ Ալիևի ստորագրությանը արժանանալու համար։

Ռազմագերիներ