
Լուսաձայնային նռնակներ, բռնություն, խոշտանգումներ. հունիսի 12-ից մեկ տարի անց
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը մեկ տարի առաջ դարձավ դաժան բախման հերթական հարթակը։ Հանուն ազգային ու պետական շահի, պետությանն սպառնացող վտանգները կանխելու պահանջով փողոց եկած քաղաքացիներին ուժայինները պատասխանեցին բռնությամբ ու խոշտանգմամբ։ Խաղաղ անհնազանդության ակցիան վերածվեց լուսաձայնային նռնակների հրավառության։ Հունիսի 12-ին տուժել էին բազմաթիվ քաղաքացիներ, շատերը ստացել էին բեկորային վնասվածքներ, մեկ քաղաքացի՝ զրկվել վերջույթից։ Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողներն ու օպերատորները հայտնվել էին ցուցարարների ու ոստիկանության արանքում՝ բառիս բուն իմաստով։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցածից անցել է մեկ տարի, բայց իրավապահ համակարգը կարծես սայլը տեղից չի շարժում։ Փնտրվում է մեղավոր․ հունիսի 12-ից մեկ տարի անց տուժողները կան, մեղավորները՝ ոչ։