
Հարձակում` Իրանի վրա. հրթիռակոծում է մայրաքաղաքը, կան բարձրաստիճան զոհեր (թարմացվող)
Իսրայելի ռազմական ավիացիան սկսել է ռմբակոծել Իրանը։ Հարվածներ են հասցվել ամենատարբեր հատվածներում, այդ թվում` Թավրիզին և մայրաքաղաք Թեհրանին։ Փակվել է Թեհրանի օդանավակայանը։
Զոհվել են Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի բանակի փոխհրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը,
նաև մի քանի բարձրաստիճան զինվորականներ ու ատոմային փորձագետներ։
Իրանը նաև հաստատել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, ինչպես նաև առաջատար միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։
Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի Գերագույն ռազմական գործողությունների շտաբի հրամանատար Խաթեմի ալ-Անբիան։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին և երկրում արտակարգ դրություն մտցրել:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին չի օգնել Իրանին հարվածներ հասցնելու համար: Չնայած, ինչպես տեղեկացնում է New York Times-ը նախագահ Թրամփը նախապես տեղյակ է եղել հարձակման մասին։
Թեհրանը ԱՄՆ-ին համարում է Իսրայելի հարվածների համահանցակից. հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։
Իսրայելի հարվածների պատճառով վերջին 4 ժամվա ընթացքում նավթի գները բարձրացել են 11%-ով։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա հարվածների նպատակը Իսրայելի համար սպառնալիքը վերացնելն է, և գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է:
Իրանի մայրաքաղաքում կրկին պայթյունների ձայներ են լսվում։