14 Հնս
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
19.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի վարչապետի կոչերը դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում Մայր Աթոռի վրա․ Շվեյցարիայի հայոց թեմ

Հայաստանի վարչապետի կոչերը դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում Մայր Աթոռի վրա․ Շվեյցարիայի հայոց թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շվեյցարիայի թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին․

«Հանուն Շվեյցարիայի հայոց թեﬕ և նրա համայն հավատացյալ անդաﬓեի և բոլոր միությունների և հիﬓարկների՝  Հայրենի իշխանությունների ուշադրությանն ենք հանձնում, որ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպես ազգային ﬕասնության խորհրդանիշ, ի հարկի իրավունք ունի արձագանքելու համազգային նշանակության որևէ իրադարձության և մասնակից լինելու հայ ժողովրդի և պետականության առա ծանրացած լուրջ մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։

Իսկ Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում ազգային հատուկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցությամբ Հայաստանի և սփյուռքի մեջ գործող բոլոր թեﬔրի աշխարհական և եկեղեցական պատվիրակների։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի կատարվում ﬕայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության ﬕջամտությամբ, որովհետև ընտրական գործընթացին  մասնակցում են Հայաստանի և սփյուռքի բոլոր հայոց թեﬔրի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը նշանակում է, որ հայոց սփյուռքը ունի բացառիկ դեր ու մասնակցություն։

Այս հանգամանքով էլ Վեհափառ Հայրապետը Հայաստանի և սփյուռքի մեջ ապրող հայ ժողովրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնյա կամ քաղաքական շահերից բխող պահանջը ՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, որևէ իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի է և ﬔրժելի հայության հավատքի և հոգևոր արժանապատվության հասկացությամբ։

Գալով վարչապետի՝ Վեհարանը ազատելու մասին կոչին, սա ևս անօրինական է և հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը և Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են և Սրբավայրեր, այլև ﬔր ժողովուրդի խիղճն են, որտեղ պահվում են ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նվիրական ժառանգությունները։

Մենք՝ որպես Շվեյցարիայի թեմի հավատավոր անդաﬓեր և ժողովրդի ներկայացուցիչներ, խստորեն  դատապարտում ենք վարչապետի այս կոչերը և դրանք դիտարկում ենք որպես ﬕջամտություն եկեղեցական գործերին և ուղիղ հարձակում ﬔր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրա:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխության և ﬔր ազգային ﬕասնության վրա։

ՀՀ իշխանությունների կողմից այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագայում ﬔնք  սփյուռքի մեջ  կձեռնարկենք համապատասխան գործողություններ:

Աստված պահապան և զորավիգ լինի ﬔր Աստվածակառույց Սուրբ Եկեղեցուն, ﬔր ժողովրդին և Հայոց Պետականությանը։

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան

Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ

Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ

Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ»։

Ռազմագերիներ