14 Հնս
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
28.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն կոչ է արել Իրանի ժողովրդին ապստամբել իշխանության դեմ

Նեթանյահուն կոչ է արել Իրանի ժողովրդին ապստամբել իշխանության դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է հղելել Իրանի ժողովրդին. փոխանցում է TACC-ը:

Նա հայտարարել է, որ իր երկիրը իրանցիներին թշնամիներ չի համարում և կոչ է արել նրանց ապստամբել Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ։

«Իսլամական ռեժիմը, որը ձեզ ճնշել է գրեթե 50 տարի, սպառնում է ոչնչացնել մեր երկիրը՝ Իսրայել պետությունը։ Իսրայելի գործողության նպատակն է վերացնել իսլամական ռեժիմի միջուկային և հրթիռային սպառնալիքը։ Մեր նպատակին հասնելու ուղղությամբ շարժվելով՝ մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն», – ասել է նա։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո Իսլամական Հանրապետության իշխանությունները ավելի թույլ են, քան երբևէ։

«Սա ձեր հնարավորությունն է ոտքի կանգնելու և ձեր ձայնը լսելի դարձնելու. ժամանակն է, որ Իրանի ժողովուրդը միավորվի իր դրոշի և պատմական ժառանգության շուրջ՝ պաշտպանելու ազատությունը ճնշողների չար ռեժիմից», – հավելել է նա։

Ռազմագերիներ