14 Հնս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային հարցով բանակցությունները խափանելու համար

Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային հարցով բանակցությունները խափանելու համար

ԱՄՆ-ը այնպես արեց, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կորցրեցին իմաստը․ РИА Новости գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, ում խոսքերը մեջբերում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը։

«ԱՄՆ-ն այնպես արեց, որ բանակցությունները դարձան անիմաստ… չեք կարող միաժամանակ և բանակցություններ պահանջել և թույլ տալ Իսրայելին ոտնձգություններ իրականացնել Իրանի տարածքային ամբողջականության դեմ», – հայտարարել է Բաղային։

Ռազմագերիներ