
Իսրայելը հարվածել է Իրանի Համադան քաղաքին
Իսրայելը հարված է հասցրել Համադան քաղաքին՝ համանուն նահանգի վարչական կենտրոնին, որը գտնվում է Իրանի արևմուտքում․ հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իրանական Nournews գործակալությունը։
Հարվածի հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նահանգի տարածքում գտնվում է իրանական Նոժեհ ռազմաբազան, որն արդեն ենթարկվել էր իսրայելական հարվածների հունիսի 13-ին։