15 Հնս
2025
24° c ԵՐԵՎԱՆ
18.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին

Իրանում իսրայելական հարվածներից զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, ավելի քան 320 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք․ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի բանագնաց Ամիր Սայիդ Իրավանին։

«Այս հանցագործություններին օգնելով և նպաստելով՝ նրանք կիսում են հետևանքների լիարժեք պատասխանատվությունը», – հայտարարել է Իրավանին։

Իր հերթին, նիստին ներկա ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա ՄքՔոյ Փիթը հայտարարել է, որ Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը թիրախավորի ԱՄՆ քաղաքացիներին, ամերիկյան ռազմակայանները կամ ենթակառուցվածքը։Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական լուծում փնտրել, որը կապահովի, որ Իրանը երբեք չունենա միջուկային զենք և սպառնալիք չներկայացնի կայունության համար։

Նա նաև նշել է, որ Իրանի ղեկավարության կողմից «խելացի կլիներ այս անգամ բանակցել»։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ վարչակազմը նախապես տեղեկացված է եղել հարձակման մասին, և որ հարվածներն անհրաժեշտ են եղել Իսրայելի ինքնապաշտպանության համար։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն էլ նշել է, որ հետախուզությունը հաստատել էր, որ Իրանն օրերի ընթացքում կարող էր բավականաչափ տրոհվող նյութ արտադրել բազմաթիվ ռումբերի համար։ Պաշտոնյան հայտնել է, որ Իրանին ուղղված հարվածներն «ազգային պահպանման գործողություն էին», որոնք Իսրայելը միայնակ է ձեռնարկել։

Ռազմագերիներ