Դունյա Միյատովիչն Արցախ մեկնելու պատրաստակամություն է հայտնել
Շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լաչինի միջանցքով անցնող
ճանապարհի փակումից հետո Արցախում ստեղծված հումանիտար և բնակչության մարդու իրավունքների
հետ կապված իրավիճակի կապակցությամբ․ ասված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների
հանձնակատար Դունյա Միյատովիչի տարածած հաղորդագրության տեքստում։
«Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում
գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից
և երաշխավորեն անվտանգ և ազատ անցում նրանց համար, ովքեր տրամադրում են մարդասիրական
օգնություն և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչպես նշված է իմ
2021թ. հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման
ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու
համար։
Ես հաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝
աշխատել բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ և մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու
հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,-ասված է հայտարարության մեջ: