
Իրանն զգուշացրել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին, որ Իսրայելին աջակցելու դեպքում նրանց օբյեկտները Մերձավոր Արևելքում կդառնան հարվածների թիրախ
Իրանը հայտնել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ Իսրայելին աջակցելու դեպքում պատրաստ է հարվածել նրանց ռազմական բազաներին, և որ Թեհրանը կանցնի ավելի մասշտաբային հարվածների հրեական պետության դեմ․ գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Mehr գործակալությանը։
«Իրանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիային, Բրիտանիային և ԱՄՆ-ին, որ կանցկացնի ավելի լայնամասշտաբ հարվածների Իսրայելի դեմ։ Ցանկացած երկիր, որը կփորձի չեզոքացնել Իրանի հարվածները Իսրայելի վրա, կհամարվի թիրախ. նրանց ռազմական բազաները Պարսից ծոցում, ինչպես նաև նավերը Պարսից ծոցում և Կարմիր ծովում կհայտնվեն հարվածի տակ», – գրել է գործակալությունը։