
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ ԹրամփԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ Թրամփ
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում․ CNN-ի լրագրող Դանա Բաշի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողը հեռախոսով մի քանի հարց է տվել Թրամփին։ Մասնավորապես, նա հարցրել է վերջինիս կարծիքն Իսրայելի վերջին գործողությունների վերաբերյալ։ Լրագրողի խոսքով՝ Թրամփն ասել է, որ իրանցի բանակցողները «մահացել» են։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նրանք կոշտ գծի կողմնակիցներ են։
Բաշը հարցրել է, թե ինչպե՞ս են մահացել բանակցողները։
«Եվ նա շատ հեգնական ասաց. նրանք չեն մահացել գրիպից, նրանք չեն մահացել կորոնավիրուսից»,- պատմել է լրագրողը։
Թրամփը նաև Իսրայելի վերջին գործողություններն անվանել է «շատ հաջողված»։