
Թեհրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Rokna գործակալությունը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյայի հայտարարությունը։
«Այժմ քննարկվում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, և Իրանն առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», – ասել է Իսմայիլ Քոուսարին։