
Նիկոլա Սարկոզիին զրկել են Պատվո լեգիոնի շքանշանից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգիոնի շքանշանից. հայտնում է Le Monde-ը:
Պատվո լեգիոնից հեռցման պատճառն այն է, որ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեղադրանքով:
Այսպիսով, Նիկոլա Սարկոզին դարձել է Ֆրանսիայի երկրորդ ղեկավարը, որը զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից. առաջինը զրկվել էր Անրի Ֆիլիպ Պետենը: