
Իսրայելի Պետախ Տիկվայի ու Երուսաղեմի հայերի շրջանում տուժածներ չկան․ Իսրայելահայերի միության նախագահ
Իսրայելական Պետախ Տիկվա քաղաքում Իրանի հարվածների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան․ ֆեյսբուքյան էջում հայտնել է Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
«Հերթը մեզ հասավ, Պետախ Տիկվայում այս պահին 4 զոհ, տասնյակ, վիրավորներ, հայերի շրջանում տուժածներ չկան, մենք լավ ենք», – գրել է նա:
Իսրայելի հայազգի բնակիչը փոխանցել է նաև, որ փողոցների մեծ մասը դատարկ է։