08 Հուլ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը․ Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը․ Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու գործում: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Նախագահ Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել արտասահմանյան առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ, և որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ հակամարտությունը արագ ավարտի և միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար», – նշվել է հայտարարությունում:

Էրդողանը նաև Իրանի նախագահին ասել է, որ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»:

Թուրքիայի և Իրանի նախագահները նախկինում հեռախոսազրույց են ունեցել հունիսի 14-ին: Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել: Հաջորդ օրերին Իսրայելը և Իրանը փոխանակվել են նոր հարվածներով: Երկու կողմերն էլ հայտնել են հարձակումների հետևանքով զոհերի մասին։

Ռազմագերիներ