
Սամվել Կարապետյանին դեռ չեն ձերբակալել. Կարեն Կարապետյանը մանրամասներ է հայտնել
Հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։ Մամուլում շրջանառվող լուրը, թե ձերբակալել են Սամվել Կարապետյանին, հերքեց նրա եղբայր, նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն հասցրել ձերբակալեն, բայց շուտով կձերբակալեն»,- ասել է Կարապետյանը։
Մեր տեսախցիկը ֆիքսել է Սամվել Կարապետյանի ավտոմեքենան առգրավելու ընթացքը։
«Այս պահին պատեհ պահ չի, անհրաժեշտության դեպքում կխոսեմ. հավաքված լրագրողներին ասել է գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը։ Նա նշել է, որ այս պահին սպասում են ԱԱԾ-ին»,- ասել է Կարապետյանը՝ նշելով, որ շուտով իրեն էլ կձերբակալեն, որովհետև խոսել է։
Այսօր՝ ավելի վաղ, գործարար Կարեն Կարապետյանը իր հաջակցությունն էր հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։