
Մոսկվան ուշադիր հետևում է ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգցմանը. փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով», – ասել է նա:
Նա նաև ընդգծել է՝ Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնություն, որպեսզի հարգվեն նրա բոլոր իրավունքները:
Հիշեցնենք՝ այսօր հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը: