
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026-ի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026-ի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ հայտնում է ԱԿՕՍ պարբերականը՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարը այդ մասին հայտարարել է այսօր Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Խոսելով Թուրքիա կատարած իր այցի և նախագահ Էրդողանի հետ սպասվող հանդիպման մասին, ինչպես փոխանցում է լրատվամիջոցը՝ Փաշինյանը ընդգծել է, որ «կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում և այս շրջանակում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն»։