20 Հնս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են հանդիպել Փաշինյանի հետ

Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են հանդիպել Փաշինյանի հետ

Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը․ տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ–ում»,–ասաց Էստուկյանը։

Նրա խոսքով` Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։ Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։

Ռազմագերիներ