21 Հնս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացի արտաքին գործերի նախարարների և Իրանի միջև բանակցությունները ավարտվել են

Եվրոպացի արտաքին գործերի նախարարների և Իրանի միջև բանակցությունները ավարտվել են

Ժնևում Եվրոպացի արտաքին գործերի նախարարների և իրանական պատվիրակության միջև կայացած հանդիպումն ավարտվել է. տեղեկացնում է BBC-ն։

Այսօր  կողմերը բանակցություններ են վարել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը մեղմելու  օրակարգի շուրջ։

Աբբաս Արաղչին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով միայն իսրայելական ագրեսիայի դադարեցումից հետո, երբ Իսրայելը պատասխանատվություն կկրի կատարած հանցագործությունների համար:

Նա կրկին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և որ դրա վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են՝ հավելելով, որ Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ կողմերը էլ համաձայնել են շարունակել միջուկային հարցի շուրջ քննարկումները, իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ:

Ռազմագերիներ