21 Հնս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի նախագահականը ներկայացրել է Էրդողան-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկված  հիմնական հարցերը

Թուրքիայի նախագահականը ներկայացրել է Էրդողան-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկված հիմնական հարցերը

Թուրքիայի նախագահական գրասենյակը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում քննարկված հիմնական հարցերը․

  • Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող ներկայիս զարգացումները։
  • Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկայիս իրավիճակում։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը «փոխադարձ շահեկան» փոխըմբռնմամբ զարգացնելու նպատակով ձեռնարկվող ջանքերին։
  • Քննարկվել են նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
  • Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր հնարավորությունները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար և շարունակում է կապերը ղեկավարների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից սկսված բռնության շղթայի առաջացրած ռիսկերը։
Ռազմագերիներ