23 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարկո Ռուբիոն Իրանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Մարկո Ռուբիոն Իրանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է վաղվանից բանակցել Իրանի հետ.

«Այդ առաջարկը դեռևս սեղանին է. մենք պատրաստ ենք վաղը բանակցել նրանց հետ և սկսել աշխատել», – ասել է նա:

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները դեմ չէ, որ Իրանը զարգացնի խաղաղ միջուկային էներգիան.

«Մենք ուզում ենք նրանց հետ գործարք կնքել, դիվանագիտական ​​գործարք, որի շրջանակներում նրանք կունենան խաղաղ միջուկային ծրագիր», – նշել է պետքարտուղարը:

Անդրադառնալով Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակումանը՝ Ռուբիոն ասել է, որ այդ քայլը ինքնասպանություն կլինի Իրանի տնտեսության համար, և շատ երկրներ, այդ թվում՝ ՄԱՆ-ն ստիպված կլինեն արձագանքել դրան. նա Չինաստանին համոզել Իրանին չփակել նեղուցը:

Ռազմագերիներ