
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու թագավորի և վարչապետի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպումներ կունենա նորանշանակ վարչապետ Քիթ Սթարմերի, թագավոր Չարլզ III-ի, Համայնքների պալատի և Լորդերի պալատի խոսնակների հետ։
Կքննարկվեն ռուսական ագրեսիան զսպելու նոր քայլեր և համատեղ պաշտպանական ծրագրեր։
Զելենսկին հայտարարել է, որ այցի նպատակն է՝ մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և հասնել հարվածների դադարեցմանը։
«Այսօր, Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, ես գործընկերների հետ կխոսեմ մեր պաշտպանության մասին, որը պետք է դառնա շատ ավելի ուժեղ համատեղ պաշտպանության հիմք։ Մենք նաև կհամաձայնեցնենք նոր և ուժեղ քայլեր՝ այս պատերազմի համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և հարվածները դադարեցնելու համար»,- ասել է Զելենսկին։