29 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել Արցախում հումանիտար իրավիճակի և միջազգային կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ

ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել Արցախում հումանիտար իրավիճակի և միջազգային կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր
Խուան Մենդեսը ՄԱԿ-ում փորձագիտական կարծիք է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շարունակող
շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ․
ասված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում:

Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնած քննարկմանը մասնակցել
են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։

Խուան Մենդեսն ընդգծել է, որ առկա փաստերը բավարար հիմք են միջազգային
հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը
«լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում, ինչպես որ սահմանված
է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։

«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային
դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված
ազդանշան է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը», – եզրափակել
է պրոֆեսոր Մենդեսը՝ հավելելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական
պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի
գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները: