
Իրան-Իսրայել պատերազմի 11-րդ օրը․ փոխադարձ սպառնալիքներ ու թեժ պայքար
Իրան-Իսրայել պատերազմը դադարել է երկկողմ լինել և նոր մասնակիցներ է ընդգրկում։ Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ամերիկյան կործանիչների հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահոհւն վստահ է՝ հաղթել են այս պատերազմում։ Ամերիկյան ուժերին ապավինած Նեթանյահուն վստահ է, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին Գազայում ևս հաղթելու են։ Մինչ Իսրայելը խոսում է պատերազմում հաղթելու մասին, Իրանը հրթիռների նոր, ավելի ուժգին հարվածներ է հասցնում իսրայելական տարածքներին։