
Ոսկեպարում չափագրումներ են անում
Դեռ տասը օր առաջ Ոսկեպարի բնակիչներից մեկը ահազանգ էր հնչեցրել, որ չափագրումներ են սկսել Տավուշի շրջանի Ոսկեպար համայնքում․ ABC media–ի հետ զրույցում Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը: Նա նշել է, որ չափագրումները շարունակում են։
«Մոտեցա, ասացի՝ ո՞վ եք, ի՞նչ գործ եք անում։ Ոչինչ չխոսեցին, գնացին։ Մենք ցերեկով էլ չնկատեցինք իրենց, երևի երեկոյան են գալիս»,- ասել է Ղազարյանը։