19 Հուլ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան փորձում է միջնորդավորված բանակցել Իսրայելի հետ՝ դադարեցնելու հարձակումները երկրի վրա

Սիրիան փորձում է միջնորդավորված բանակցել Իսրայելի հետ՝ դադարեցնելու հարձակումները երկրի վրա

Սիրիայի իշխանությունները փորձում են միջնորդների միջոցով դադարեցնել Իսրայելի հարձակումները երկրի տարածքի վրա. փոխանցում է TACC գործակալությունը՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:

Դրա մասին վկայում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հայտարարությունը․

«Մենք ձգտում ենք դադարեցնել Իսրայելի հարձակումները անուղղակի բանակցությունների միջոցով», – ասել է ալ-Շարաան՝ ըստ նախագահի գրասենյակի` X-ում հրապարակված հայտարարության։

Ինչպես հաղորդում է «Սիրիա» հեռուստաընկերությունը, հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հայտարարությունը նրա առաջին հաստատումն էր, որ Դամասկոսը անուղղակի բանակցություններ է վարում Իսրայելի հետ:

 

 

Ռազմագերիներ