27 Հնս
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
11.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am

Factor TV-ի հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։ Factor TV-ն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել էինք, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին՝ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով. գրում է Factor.am-ը:

«Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն Factor TV-ի  հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։

Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ռազմագերիներ