28 Հնս
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին. «Հայրենիք» կուսակցություն

Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին. «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է իշխանության՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները.

«Սուրբ Էջմիածնի նկատմամբ կատարված սրբապղծությունը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ չդադարող հարձակումները և գահընկեց անելու փորձերը անբարոյականության նոր խորություններ են՝ նվաճված օրվա իշխանության կողմից։

Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին՝ այսօր Սուրբ Էջմիածնում բոլորիս համար ազգային արժանապատվության և աստվածասիրության անքննելի օրինակ հանդիսանալու համար։

Իշխանությունը հստակ գծել է սահմանը, որի մի կողմում իրենց գոյությունն է, իսկ հակադիր կողմում՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախությունը և ինքնիշխանությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ