28 Հնս
2025
32.1° c ԵՐԵՎԱՆ
25.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաչ՝ խաչի վրա․ Հայկական եկեղեցին կարող է զրկվել անկախությունից․ ռուսական մամուլի ամփոփում

Խաչ՝ խաչի վրա․ Հայկական եկեղեցին կարող է զրկվել անկախությունից․ ռուսական մամուլի ամփոփում

Եկեղեցու վրա ճնշման աճը հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման սկզբնական փուլն է․ Известия-ի հետ զրույցում նշել է Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։

«Փաշինյանը ռադիկալ ձևով է տրամադրված, կոշտ և իսկապես կպայքարի իշխանության համար բոլոր հնարավոր միջոցներով, կընդլայնի իշխող կուսակցության լիազորությունները 2026 թվականին, որպեսզի այն պահպանի մենաշնորհային դիրքը խորհրդարանում։ Դրա համար նա մաքրում է դաշտը։ Սրանք կանխարգելիչ հարվածներ են»,- կարծում է փորձագետը։

Մուխանովը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցողը հիշեցնում է Վրաստանում նախկին իրավիճակը։ Սակայն, միևնույն ժամանակ, նրա խոսքով, հնարավոր է, որ երկրում դժվարությունները ժամանակավոր են։

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը նշել է՝ հայկական իշխանությունների հարձակումները եկեղեցու վրա կապված են նրա հեղինակության և միավորող դերի հետ։

«Ինչո՞ւ եկեղեցին։ Որովհետև կաթողիկոսը, եկեղեցին այսօր միակ հեղինակավոր ինստիտուտն է, որը մնացել է, որը կարող է միավորել», – հայտարարել է Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական են։

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «հեռացնել հարգված մարդկանց» ընտրություններից առաջ։

Ռուսական Առաջին հեռուստաալիքը ևս ռեպորտաժ է պատրաստել Հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։ Նշվել է, որ ձերբակալվել է Միքայել արքեպիսկոպոսը, որին վարչապետ Փաշինյանը համարում է դավադրության մասնակից, իսկ մարդիկ՝ վերջին օրերի քաղաքական տեռորի ևս մեկ զոհ։ Հոգևորականն ինքն է գնացել  Հանրապետության քննչական կոմիտե։ Սակայն ավելի վաղ նրա հետևից գնացել էին երկրի հոգևոր կենտրոն՝ Էջմիածին։

Մի քանի էլիտար հատուկ նշանակության ջոկատներ՝ անզեն ծխականների դեմ։ Հոգևորականի կողմնակիցները պաշտպանել են նրան։ Հավատացյալները տեղի ունեցող ամեն ինչ անվանում են քաղաքական տեռոր։ Վարչապետ Փաշինյանի հակառակորդները վստահ են, որ նա ընտրություններից մեկ տարի առաջ ազատվում է իր մրցակիցներից։ Նա հոգևորականությանը «դավադիր» հայտարարեց։ Հիմա ամեն օր նոր ձերբակալություններ են լինում։ Ձերբակալված են հոգևորականներ և գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, որը պաշտպանել էր նրանց։

РБК-ն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) պատմությանը։ Նշվել է, որ այն հայերի ազգային եկեղեցին է։ Այն թվագրվում է մ.թ. 1-ին դարով և համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը։ Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից, սակայն ՀԱԵ-ի բացառիկ դերը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ (հոդված 18), համաձայն որի՝ հանրապետությունը «ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ ՀԱԵ-ն ավանդաբար կարևոր դեր է խաղացել Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական սփյուռքի մշակութային և հասարակական կյանքում։ «Թավշյա հեղափոխությունից» և Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին իշխանության գալուց հետո եկեղեցու և պետության միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ։ 2025 թվականի հունվարին Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ՀԱԵ-ի գործունեությունը անվանել է «տնտեսապես անթափանց», իսկ նույն թվականի մայիսի վերջին կառավարության նիստում քննադատել է եկեղեցիների վիճակը և հայտարարել, որ «մեր բոլոր եկեղեցիները վերածվել են աղբով լի չուլանների»։

ՀՀ-ում եկեղեցու և պետության առճակատմանն, արքեպիսկոպոսի ձերբակալությանն անդրադարձել են նաև ТАСС, РИА Новости, Коммерсант և այլ հեղինակավոր կայքերը։

 

Ռազմագերիներ