28 Հնս
2025
33.1° c ԵՐԵՎԱՆ
26.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը և ինչո՞վ է հայտնի

Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը և ինչո՞վ է հայտնի

ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի։ 36-ամյա Անդրանիկ Սիմոնյանը՝ Արմեն Աբազյանի տեղակալն էր նշանակվել այդ պաշտոնում։ Հատկանշական է, որ դեռ 2021 թվականին մամուլը գրում էր, որ Լոռու մարզի նախկին դատավոր Սիմոնյանը կնշանակվի ԱԱԾ պետ, սակայն այդ ժամանակ դա տեղի չունեցավ։

Լոռու մարզի նախկին դատավորը 2021 թվականի մարտի 26-ին նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ` 4-5 օրով։ Այս նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե հենց նա կդառնա ԱԱԾ նոր տնօրենը։

Դատավոր աշխատելու տարիներին նրա դեմ կարգապահական վարույթներ կային, դատավարություններից հաճախ էր բացակայում։

Հետո մամուլը գրեց նրա անվան հետ կապված սկանդալի մասին. դատավոր Սիմոնյանը վաղաժամ ազատ էր արձակել 2016 թվականին Դիլիջանում սպանություն կատարած քրեական հեղինակություններից մեկին։ Ըստ  տարածվող տեղեկությունների՝ այս ազատմանը դեմ են եղել և՛ Քրեակատարողականը, և՛ պրոբացիոն ծառայությունը։ Երկու գերատեսչություններն էլ նշված քրեական հեղինակությանն ազատ արձակելու առաջարկին բացասական եզրակացություններ են տվել, սակայն Սիմոնյանին դա չի խանգարել վերջինիս ազատ արձակելու համար։ Մամուլում գրվեց, թե իշխանությանը ձեռնտու էր քրեական հեղինակությունների հետ լավ հարաբերությունները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հավելյալ ձայներ հավաքելու համար։

Անդրանիկ Արամի Սիմոնյանը ծնվել է  1989 թվականին, հոկտեմբերի 10-ին, Արմավիրի մարզում։

Մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, գեներալ-մայոր։

2009 թվականին սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատում։ 2013-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝  իրավաբանական ամբիոնի մագիստրատուրայում։ Սովորել է նաև  «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։

2019-2020թթ. ազատ ունկնդիր է եղել ՀՀ արդարադատության ակադեմիայում։

2009-2012 թթ. աշխատել է  ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում որպես տեսուչ, ապա ավագ տեսուչ։

2012-2013 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազոր։

2014-2018 թթ. եղել է Գլխավոր Դատախազության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։

2020-2021-ին`  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2021թ. մարտի 26-ից մի քանի օրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2021թ. մարտի 31-ից Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2024թ. հունվարի 12- ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել, և Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն։

Գեներալ-մայորի կոչում ունեցող Սիմոնյանը 2023-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

 

Ռազմագերիներ