
Բաքուն «վրդովմունք» է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսի կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը։
Բաքուն «վճռականորեն» մերժել է դեսպանի հայտարարություններն «Արևմտյան Ադրբեջանի» հորինված համայնքի մասին, որով Ադրբեջանը նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը՝ այդպիսով տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Ադրբեջանը դիվանագետի խոսքերն անվանել է մանիպուլյատիվ մեկնաբանություն՝ արտահայտելով «վրդովմունք»։
Բաքուն դեսպանի հայտարարություններն անվանել է «կեղծ, վտանգավոր և նախատեսված Հայաստանի կարիքները բավարարելու համար»։
«Դեսպանի՝ Ադրբեջանի դեմ պարբերաբար և համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները», – ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։