29 Հնս
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են նայում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով

ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են նայում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով

Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Իհարկե, նրանք ցավով են հետևում տեղի ունեցող իրադարձություններին, և շատերը չեն ընդունում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները», – նշել Է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել:

Ռազմագերիներ