29 Հնս
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
20.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել ՌԴ-ի գծով բոլոր մշակութային միջոցառումները

Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել ՌԴ-ի գծով բոլոր մշակութային միջոցառումները

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրում ռուսական պետական և մասնավոր հաստատությունների գծով բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին՝ այդ որոշումը կապելով Եկատերինբուրգում Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների սպանության գործով կասկածյալների ձերբակալման հետ․ հայտնում է РИА Новости գործակալությունը։

Նման որոշման առիթ են հանդիսացել Եկատերինբուրգում իրավապահ մարմինների գործողությունները, որոնք կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեությունը: Բաքվում ավելի վաղ բողոք էին հայտնել ուժայինների գործողությունների կապակցությամբ՝ պնդելով, որ այդ ընթացքում երկու ադրբեջանցի է սպանվել, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտարարել են Ադրբեջանի մշակույթի նախարարությունում, այդ կապակցությամբ «չեղյալ են հայտարարվում մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված են անցկացնել Ադրբեջանում Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների գծով»:

Փաստաթղթում ռուսական իրավապահ մարմինների գործողությունները սպանության մեջ կասկածվողների նկատմամբ բնութագրում են որպես «բռնության ակտեր», պնդում են, որ դրանք ուղղված են «ադրբեջանցիների դեմ էթնիկ հիմքով» և իբր «ձեռք են բերել համակարգված բնույթ»:

Ռազմագերիներ