29 Հնս
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
20.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում․ Իշխան Սաղաթելյան

Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը․ ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,

Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։

Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։

Միջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։

Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:

Կարիք չկա հարվածել հայ֊ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում»-գրել է նա։

Ռազմագերիներ