30 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին․ այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային:

«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ,-ասել է Բաղային:

Ռազմագերիներ