
ՀԷՑ-ը պիտի լինի պետակա՞ն, թե՞ մասնավոր․ ԱԺ-ում քննարկում էր
«Խլելը նորաձև է» արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանը․ նման գնահատական է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ԱԺ օրակարգային հարցին՝ ՀԷՑ-ի ազգայնացմանը։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե գործընթացի նպատակը կառույցը բարեփոխելն է, ընդդիմությունը պնդում է՝ այն քաղաքական հաշվեհարդար է։