
Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են. Լապշին
Հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր նոր տեսանյութում տեղեկացրել է, որ Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։
Նա նաև հայտնել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։