01 Հուլ
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում կալանավորվել է Ռուսաստանի ութ քաղաքացի

Ադրբեջանում կալանավորվել է Ռուսաստանի ութ քաղաքացի

Բաքվի դատարանի որոշմամբ՝ ՌԴ ութ քաղաքացի կալանավորվեց 4 ամիս ժամկետով. հայտնում է РИА Новости-ն:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց մեղսագրվում է Իրանից թմրանյութերի ներկրում և կիբերհանցագործությունների իրականացում:

Նշենք, որ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել էին այսօր՝ ադրբեջանական ուժային կառույցների «հատուկ գործողության» ընթացքում:

Դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ կապված Բաքվի անբարյացակամ քայլերի և Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու միտումնավոր միջոցառումների հետ:

Ռազմագերիներ