
Կիևը կանի ամեն ինչ՝ Բաքվին հուզական գործողությունների մղելու համար. Պեսկով
Կիևը կանի ամեն ինչ՝ կրակին յուղ լցնելու, Բաքվին հուզական գործողությունների մղելու համար. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նա Ուկրաինայի աջակցությունն է հայտնել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը, իբր, «սպառնում է» Ադրբեջանին։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանում ձերբակալված իր քաղաքացիների շահերը և կօգտագործի դրա համար բոլոր հասանելի միջոցները: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ադրբեջանին: