
Հենց նոր դուրս եկա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ սրբազանին. փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և հանդիպել Բագրատ սրբազանի հետ. այս մասին իրավապաշտպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հենց նոր դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ սրբազանին:
Հայտնում եմ, որ թե հոգեպես և թե առողջապես շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։
Այս օրերի ընթացքում, Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված», – գրել է նա: