25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պառակտումը կտանի ինքնաոչնչացման․ հայտարարություն

Պառակտումը կտանի ինքնաոչնչացման․ հայտարարություն

Արցախում ստեղծված աղետալի իրավիճակում պետականության դեմ ուղղված
սպառնալիքը կարող է պայմանավորված լինել նաև ներքին հակասություններով, թշնամանքով
և պառակտումով, դրանք անթույլատրելի են և շատ արագ կտանեն պետության հիմքերի քայքայման
ու ինքնաոչնչացման․ ասված է «Արցախ հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպության
տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստեղծված ծանր իրավիճակում ոչ թե ներքին հակասությունների,
անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված
գործողություններ հայ ժողովրդի միասնականությամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան
ինքնորոշման իրավունքի իրացման համար:

«Հորդորում ենք բոլորին՝ պետական այրերին, քաղաքական, հասարակական
ու ռազմական գործիչներին, լինել զգոն, հանդուրժող և ունեցած գիտելիքները, փորձը, ամբողջ
ներուժը ծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը»,-ասված է հայտարարության
մեջ:

ՀԿ-ն նշում է՝ ստեղծված ծանր իրավիճակում թշնամին նպատակադրվել
է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը, բռնի կերպով հպատակեցնել
արցախցիներին, իրականացնել էթնիկ զտումներ: