
Գլխավոր դատախազը ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ
Գլխավոր դատախազը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ «Ահաբեկչություն», և 419 հոդվածի 1-ին մասով՝ «Իշխանության յուրացում»:
Ավելի վաղ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ նախագահին՝ քրեական գործ հարուցելու նաև Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ: