
ԱԺ-ում քննում են ընդդիմադիր պատգամավորների դեմ քրգործերի հարուցման հարցը
Հանրային քրեական հետապնդում՝ միանգամից 3 ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ։ Ազգային ժողովում, բավական լարված պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի,Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և վարույթ նախաձեռնելու վերաբերյալ միջնորդագրերը։
Մինչ նիստը սկսելը քննարկվեց Սեյրան Օհանյանի բացակայությունը հարգելի համարելու հարցը,սակայն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մեկ թղթով չի կարող պարբերաբար հարգելի համարել “Հայաստան” խմբակցության ղեկավարի բացակայությունը։