05 Հուլ
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի առաջարկին

ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի առաջարկին

ՀԱՄԱՍ շարժումն արդեն ներկայացրել է իր պաշտոնական պատասխանը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջնական առաջարկին․ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյային, որի խոսքով խմբավորման արձագանքը «դրական» է և, ըստ աղբյուրի, «պետք է նպաստի համաձայնության ձեռքբերմանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր առաջ հանդես էր եկել Գազայի ռազմական գործողությունների դադարեցման 60-օրյա հրադադարի վերաբերյալ նախաձեռնությամբ՝ նշելով, որ առաջիկայում սպասում է պատասխանների Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից։

ՀԱՄԱՍ-ի պատասխանը, ըստ աղբյուրի, արդեն փոխանցվել է միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, որոնք ակտիվորեն ներգրավված են հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերում։

Ռազմագերիներ