16 Օգս
2025
26.6° c ԵՐԵՎԱՆ
19.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան, որովհետև հանդես եկա ի պաշտպանություն Եկեղեցո՞ւ․ Կարեն Իգիթյան

Ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան, որովհետև հանդես եկա ի պաշտպանություն Եկեղեցո՞ւ․ Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանը գրում է․

«Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Վերադառնում էի

Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին:

Հանրապետություն ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության

ծառայության աշխատակիցներին հարցեր չունեմ. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ:

Բայց ահա Հայաստանի իշխող ուժերին ուղղված հարցեր կան (հռետորական):

Ո՞րն է արգելքի պատճառը: Այն, որ լրատվամիջոցներում հանդես եկա ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Կամ այն, որ խոսեցի Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն:

Վերջին 16 տարիների ընթացքում ես ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ հիմա չեմ տեսնի հարազատներիս, ուսուցիչներիս, ընկերներիս և ուսանողներիս:

Դասախոսները կհասկանան՝ ի՞նչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես տղաների համար, ովքեր սպասում էին դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերն իմ ղեկավարությամբ:

Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը: Կապի մեջ կմնանք»։

 

Ռազմագերիներ