
Իլոն Մասկը կուսակցություն է ստեղծում
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:
Միլիարդատերի խոսքով՝ նորաստեղծ «Ամերիկա» կուսակցությունը պատրաստ է վերադարձնել ամերիկացիներին իրենց ազատությունը.
«Այսօր ստեղծվեց «Ամերիկա» կուսակցությունը՝ վերադարձնելու ձեր ազատությունը:
Եթե խոսքը մեր երկիրը վատնումների և կաշառակերության միջոցով սնանկացնելու մասին է, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության պայմաններում», – գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք՝ անցյալ ամիս Թրամփը և Մասկը կոշտ հայտարարություններ են փոխանակել սոցիալական ցանցերում: