31 Հուլ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը վստահ չէ, որ կկարողանա դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը

Թրամփը վստահ չէ, որ կկարողանա դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք կկարողանա՞ վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին.

«Չգիտեմ, չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ», – Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը:

Հարցին, թե արդյոք պատերազմի ավարտը համարո՞ւմ է առաջնահերթություն, նա պատասխանել է. «Այո, ես կցանկանայի՝ դա տեղի ունենար»։

Նշենք, որ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Թրամփը խոստանում էր դադարեցնել երկու երկրների միջև պատերազմը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, սակայն վելի ուշ նա այդ խոստումն անվանեց չափազանցություն։

Ռազմագերիներ