
Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրները պետք է լուծվեն բացառապես կառուցողական եղանակով, Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ ու դաշնակիցներ, որպեսզի համապատասխանեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն։
Նա նաև շեշտել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ՝ պաշտպանելու ձերբակալված ռուսաստանցիների շահերը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարվել էին Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցիների ձերբակալությունից հետո, որին ի պատասխան Ադրբեջանն իր հերթին կալանավորել էր «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարին ու գլխավոր խմբագրին, ինչպես նաև ՌԴ 8 քաղաքացիների։